2020 թվականին ԵՏՄ անդամ երկրների տարածքում ռոումինգն ամբողջությամբ վերացվելու է: Այս մասին դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովում մամուլի ասուլիսում ասաց Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա ունեցած տեղեկությունների համաձայն՝ գալիք տարվա մարտ-ապրիլին ԵՏՄ տարածքում ռոումինգն ամբողջությամբ վերացվելու է միասնական եվրասիական հեռահաղորդակցային տարածքի ստեղծման հաշվին, ինչը Միության անդամ երկրներին թույլ կտա այս ծառայության համար լրացուցիչ միջոցներ չծախսել: