«Նոյեմբերի վերջին Microsoft-ի բաժնետերերի ընդհանուր շահույթը նրա (Նադելայի) մոտ վեցամյա կառավարման օրոք գերազանցել է 1 տրլն դոլարը։ Համեմատեք դա այն թվի հետ, երբ նա նոր էր զբաղեցրել երրորդ գլխավոր տնօրենի պաշտոնը Microsoft-ի պատմության մեջ, երբ ծրագրային ապահովում մշակող ընկերությունը այնպիսի վիճակում էր, երբ ասես սրընթաց հետ էր մնում կյանքից տեխնոլոգիական տեսակետից»,- ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականն ընդգծում է, որ «առայժմ չափից ավելի վաղ է դատել նոր Microsoft-ի ազդեցության մասին, որը կառուցում է Նադելան»։ «Վերահսկելով ամպային հաշվարկների ոչ շատ պլատֆորմներից մեկը, որը հավակնում է գերիշխել տեխնոլոգիական զարգացման հաջորդ փուլում, (կորպորացիան), հավանաբար,  զգալի ազդեցություն կգործի բիզնեսի եւ հասարակության ապագայի վրա՝ լավ է դա, թե վատ»,- գրում է Financial Times-ը։

1975-ին Բիլ Գեյթսի եւ Փոլ Ալենի հիմնադրած Microsoft-ը տարբեր սարքերի համար (անհատական համակարգիչներից մինչեւ բջջային հեռախոսներ) ծրագրային ապահովման արտադրության ամենախոշոր կորպորացիաներից մեկն է։ Կենտրոնակայանը գտնվում է Ռեդմոնդում (Վաշինգտոնի նահանգ)։ Կորպորացիայի շուկայական կապիտալացումը կազմում է ավելի քան 700 մլրդ դոլար։