Սանտա Կլաուսը ուղտի վրա Սուրբ Ծննդյան ոգին տարածում է Երուսաղեմի Հնագույն քաղաքում՝ անվճար եղեւնիներ առաջարկելով բնակիչներին, գրում է Reuters-ը:

Պաղեստինցի քրիստոնյա Իսսա Կասսիսիեն կարծում է, որ իր առաքելությունը « Սուրբ Հողի վրա ուրախություն, սեր եւ խաղաղություն բերելն է»:

8 կմ ներքեւ՝ Իսրայելի կողմից օկուպացված Արեւմտյան ափի ճանապարհին, մյուս կողմում գտնվում է Հիսուսի ծննդյան մասին բիբլիական պատմության կենտրոնը՝ պաղեստինյան Բեթղեհեմ քաղաքը:

Քաղաքում տուրիստական հոսք է նկատվում: Սակայն այս Սուբ Ծննդին Իսրայելի իշխանությունները 1000 քրիստոնյայի արգելել են Գազայի հատվածից այցելել Բեթղեհեմ կամ Երուսաղեմ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: