Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր` դեկտեմբերի 21-ին, թույլատրելի է ճանաչել «Երեւանի մանկան տուն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ 3 մլն դրամի գրավի կիրառումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասաց նրա պաշտպան Ալեքսան Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

Նշենք, որ Լիանա Կարապետյանը Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանի նախկին կինն է: