Չնայած նրան, որ Porsche-ի նոր սերնդի 992-ի նորամուտը եղել է ավելի քան մեկ տարի առաջ, նախորդ 911 շարքի արտադրանքը պաշտոնապես ավարտվել է միայն այժմ, գրում է Mortor-ը։

911-ի վերջին արտադրված նմուշը եղել է 911 Speedster-ը որը կառուցվել է 911 GT3-ի անվադողերի վրա եւ հագեցած է 4 լիտրանոց 510 ձիաուժ հզորությամբ մթնոլորտային շարժիչով։ Այս տարբերակը թողարկվել է 1948 հատ։ 991 ինդեքսով լեգենդար սպորտքարի նախորդ սերունդը ամենահաջողակն էր 911 մոդելի պատմության մեջ՝ 2011-ից վաճառվել է 233  40 ավտոմեքենա։

Հավանաբար հաջողությանը նպաստել է մոդիֆիկացիայի մեծ տեսականին, որոնց մեջ եղել են կուպե, կաբրիոլետ, տարգա, Turbo-ի եւ Turbo S-ի «լիցքավորված» տարբերակները, 911 R-ի, 911 T-ի եւ այլնի հատուկ թողարկումները։ Հենց 991-ի դարաշրջանում է 911-ը նշել իր կեսդարյա հոբելյանը, իսկ թողարկումների ընդհանուր թիվն անցել է միլիոնից։