Նոր տարվա ամենաանպիտան նվերներ են ճանաչվել տարվա խորհրդանիշն ու հուշանվերները՝ ասվում է Hi-Tech Mail.ru-ի հետազոտության մեջ:

Հարցմանը մասնակցել է ռուսաստանցիների 57 տոկոսը:

Երկրում տեղում են փափուկ խաղալիքները (այդ տարբերակի համար քվեարկել է հարցվածների 52 տոկոսը): Դրան հաջորդում են՝ կշեռք (49 տոկոս), օճառ (48 տոկոս), օրացույց (48 տոկոս), ածելի (48 տոկոս), մերսող գորգ (45 տոկոս), բիթքոին (42 տոկոս), կոսմետիկա (40 տոկոս), սրբիչ (38 տոկոս):

Գաջետների եւ էլեկտրոնիկայի շարքում ամենաանպիտան են ճանաչվել էլեկտրական ածելին, խաղային կոնսոլը, էլեկտրոնային գիրքը, նավիգատորը, էքշեն տեսախցիկը, վիդեոխցիկը, ռոբոտ փոշեկուլը, ականջակալներն ու ֆոտոապարատը: