NEWS.am-ի ստեղծագործական աշխատակազմը շնորհավորում է բոլորի Նոր տարին։ Ցանկանում ենք ձեզ ամենայն բարիք, հրաշալի օրեր, լավ լուրեր։ Թող 2020 թվականը բերի շատ երջանկություն, հաջողություններ, ժպիտներ, ջերմություն եւ սեր, կատարի ամենանվիրական երազանքները, պարգեւի հույս, հասցնի նոր բարձունքների։ Թող այն վառ գույներով, հաճելի տպավորություններով եւ ուրախալի իրադարձություններով լի լինի։ Ցանկանում ենք բոլորին նոր տարում լինել առողջ, երջանիկ, սիրելի եւ հաջողակ։

Իսկ մենք կջանանք օրվա ցանկացած ժամի լինել ձեր առաջին եւ հուսալի աղբյուրը, որպեսզի ոչ մի կարեւոր նորություն չվրիպի ձեր ուշադրությունից։ Ձեր ուշադրությամբ դուք խրախուսում եք մեզ, մենք ձգտում ենք կատարելագործել մեր աշխատանքը, ձգտում ենք դառնալ ավելի օպերատիվ եւ պատասխանատու։

Շնորհակալություն, որ մեզ հետ եք։