2019 թվականը all.me թվային ցանցի համար լի էր մեծ միջոցառումներով եւ ձեռքբերումներով, որոնց շարքում են մասնակցություն Պետերբուրգում «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» համաժողովի շրջանակում միջազգային տնտեսական համաժողովին եւ թեմատիկ նստաշրջանին, ինչպես նաեւ որպես հատուկ գործընկեր մասնակցություն «Տեղեկատվական տեխնոլոգիաներ 2019» համաշխարհային կոնգրեսին:

Նոր բիզնես մոդել

Իռլանդիայում տեղակայված all.me միջազգային ընկերությունը ներկայացրել է նոր հայեցակարգ եւ եզակի բիզնես մոդել, որն ուշադրությունը կենտրոնացնում է սոցցանցի օգտատերերի վրա: all.me-ի հիմնական գաղափարն է օգտատերերին իրենց ակտիվության համար պարգեւատրելը: all.me թվային պլատֆորմը տանուլ չտվող էկոհամակարգ է, որը կազմված է սոցցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարման ծառայությունից (mePay): Այսպիսով, all.me հավելվածը բեռնելով՝ կարելի է հրապարակել լուսանկարներ, կոնտենտ ստեղծել, ապրանք գնել կամ վաճառել, ինչպես նաեւ սեփական գործունեության համար պարգեւատրում ստանալ:

2019-ը նոր կրիպտոարժույթի գործարկման եւ ֆինթեքի ոլորտի նորությունների հանդեպ հետաքրքրության աճի մասին հնչեղ հայտարարությունների տարի էր: Հենց այս տարի վերջերս թողարկված all.me ընկերության ME թոքեն թվային արժույթը 4 ամսում աճեց 1.375 տոկոսով:

Մասնակցություն թվային տրանսֆորմացիայի վերաբերյալ բանավեճերին

Օգտատերերի հետ փոխշահավետ փոխգործակցության խորացումը (պլատֆորմն օգտատերերին է տրամադրում գովազդի եկամտի մինչեւ 50 տոկոսը) հայեցակարգերից մեկն է, որը all.me ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը ներկայացրել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողով 2019-ի շրջանակում իր հանդիպումների ժամանակ:

Թովմասյանը all.me-ի ինովացիոն լուծումները ներկայացրել է նաեւ «Digital Transformation: A Death Knell for the Old World» թեմատիկ նստաշրջանի ժամանակ իր ելույթում: Ընկերությունը «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» համաժողովի ժամանակ, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առաջնորդները, բարձրացրել է նաեւ նոր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ վճարման համակարգերի ներդրման հարցը, որոնք հիմնված են բլոքչեյն տեխնոլոգիաների վրա: Համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս all.me-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը պատրաստ է Միությանը օգնություն ցուցաբերել տարանցիկ ներուժի մեծացման հարցում, ինչպես նաեւ միասնական վճարման թվային միավորի ստեղծման հարցում:

WCIT-ի հատուկ գործընկեր

Երեւանը հոկտեմբերին ՏՏ հանրույթի ուշադրության կենտրոնում էր, քանի որ հենց այստեղ անցկացվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային կոնգրեսը, որը 2019 թվականի ամենաերկար սպասված ՏՏ իրադարձություններից մեկն էր: Բնականաբար, all.me-ն չէր կարող մի կողմ քաշված մնալ: Ընկերությունը, եւ հատկապես երեւանյան գրասենյակը, նույնպես միացավ «ապակենտրոնացման ուժին»՝ դառնալով Կոնգրեսի հատուկ գործընկերը, որը Երեւանում էր հավաքել ավելի քան 70 երկրից 2500 մասնակիցների:

Պաշտոնական անձինք, ՏՏ առաջնորդները եւ ներդրողներն այցելեցին all.me-ի տաղավար՝ ծանոթանալու ընկերության ինովացիոն լուծումներին: all.me ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահը թեմատիկ նստաշրջանի խոսնակներից մեկն էր, որը նվիրված էր բլոքչեյն հայեցակարգին եւ թվային ակտիվներին: 

Ներբեռնեք all.me-ն App Store եւ  Google Play-ով:

Հետեւեք մեզ all.me սոցցանցում