Իրավապահները խուզարկություն են կատարում Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (ԿՊՀ) մոսկովյան գրասենյակում եւ ձերբակալել են հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնուն: Այս մասին լրագրողներին հայտնել է Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

«Հիմա ԿՊՀ-ում խուզարկություն է կատարվում, Նավալնին ձերբակալված է: Մնացյալ աշխատակիցներին առայժմ բաց են թողել»,- ասել է նա: ԿՊՀ տնօրեն Իվան Ժդանովի փաստաբան Վլադիմիր Վորոնինը հաստատել է խուզարկության մասին տեղեկությունը: «Այո՛, ես տեղյակ եմ, որ կատարվում է, բայց իմ տրամադրության տակ այլ տեղություն չունեմ»,- ասել է նա ՏԱՍՍ-ի հետ զրույցում:

ՌԴ արդարադատության նախարարությունը հոկտեմբերի 9-ին ԿՊՀ-ն ներառել էր արտասահմանյան ագենտ-ՀԿ-ների գրանցամատյանում: Նախարարության տվյալներով՝ հիմնադրամը զբաղվում է քաղաքական գործունությամբ եւ ֆինանսավորում է ստացել արտասահմանից՝ միայն 1919 թվականին 140 հազար ռուբլուն համարժեք գումար, նաեւ երկու տրանշ է եղել Իսպանիայից եւ մեկ՝ ԱՄՆ-ից:

ՔԿ-ն ԿՊՀ ուղված դրամական միջոցների օրինականացման վերաբերյալ քրեական գործ է քննում, որը հարուցվել է ՌԴ ՔՕ 174-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննության վարկածով՝ 2016 թվականի հունվարից 2018 թվականի դեկտեմբեր հիմնադրամի աշխատանքի հետ կապ ունեցող անձինք ռուբլով եւ արժույթով խոշոր գումար են ստացել, ընդ որում՝ այդ միջոցները ձեռք են բերվել ակնհայտ հանցավոր ճանապարհով: ՔԿ-ում կարծում են, որ հանցակիցներն այդ փողն օրինականացրել են, դրանք ուղղվել են ԿՊՀ ֆինանասավորմանը: Քննության շրջանակում դատարանները կալանք են դրել ԿՊՀ  եւ «Քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ՀԿ հաշիվների վրա, ինչպես նաեւ ավելի քան 100 հաշիվների վրա, որոնք պատկանել են մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: