Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Սիդնեյում կկայանա հանրահայտ ամանորյա հրավառության շոուն, հաղորդում է Press Association-ը:

«Ամանորի գիշերն ամբողջ աշխարհը նայում է Սիդնեյին: Ամեն տարի: Եւ նրանք տեսնում են մեր ուժը, նրանք տեսնում են մեր կիրքը, տեսնում են մեր հաջողությունը: Եւ այդկերպ մարտահրավերների ժամանակ, որոնց հետ մենք դեռ պետք է բախվենք, ես չեմ կարող գտնվել ավելի հարմար պահ աշխարհին ցույց տալու, թե որքան լավատես ենք մենք՝ որպես երկիր»,-հայտարարել է Մորիսոնը:

Այդուհանդերձ, երկրի հրշեջ ծառայությունը հրաժարվել է բացառել վերջին րոպեին հրավառությունը չեղարկելու հավանականությունը:

Վերջին շրջանում Ավստրալիայում կասկած են հայտնում հրավառության շոուն անցկացնելու նպատակահարմարության շուրջ՝ երկրում հրդեհների բարձր վտանգի նկատառումներից ելնելով:

Սեպտեմբերից ի վեր Ավստրալիայում անտառային հրդեհների հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ, ավերվել ավելի քան 700 տուն, այրվել միլիոնավոր հեկտարների հասնող տարածքներ:

Իսկ հենց այսօր Վիկտորիա նահանգի հրշեջ ծառայությունը կոչ է արել բնակիչներին եւ զբոսաշրջիկներին հեռանալ այդտեղից հրդեհների առաջացման բարձր վտանգի պատճառով: