Ճանապարհորդների համար Agoda առցանց-ծառայության մասնագետները վերլուծել են ոլորտում իրավիճակը եւ հայտնաբերել են հաջորդ տարի զբոսաշրջային ինդուստրիայի զարգացման գլխավոր միտումները, հայտնում է Turizm-ը՝ հղում կատարելով Travel Daily Media-ին։

Agoda-ի վերջին հետազոտության համաձայն, երեք բան հաջորդ տասնամյակում «նորմալ» կլինի ճանապարհորդների համար։ Այսպիսով, առաջինը՝ ճանապարհորդությունների ընթացքում ցանկացած պահանջների բավարարման նոր միասնական հավելվածները։ Մասնագետները վստահ են, որ դրա կարիքն ամենից շատ ունեն հարավարեւելյան Ասիայից զբոսաշրջիկները։ Ամեն դեպքում հարցմանը մասնակցած մարդկանց մոտ 60 տոկոսը հայտարարել է այդ մասին։ հետաքրքիր է, որ բրիտանացիների թվում նոր հավելվածներ պետք են զբոսաշրջիկների միայն 30 տոկոսին։

Երկրորդ՝ սոցիալական ցանցերի զբոսաշրջիկների համար հավելվածներում իրենց պրոֆիլները գրանցելու, եւ տվյալների վերլուծության հիման վրա էքսկուրսիաների, առաջարկվող ռեստորանների եւ տպավորությունների մասին անհատական առաջարկություններին հասանելիություն ստանալու հնարավորություն։

Եւս մեկ կանխատեսելի միտում՝ ուղեւորություն առանց անձնագրերի։ Ճիշտ է, ամենաարագը դա հնարավոր է իրականացնել ասիական երկրներում, օրինակ, Սինգապուրում կամ Չինաստանում։ Ամերիկայում եւ Մեծ Բրիտանիայում մարդկանց մեծ մասը վստահ չէ, որ դա ընդհանրապես հնարավոր է։

Բացի այդ, ամբողջ աշխարհում մարդիկ ապագայում կուզեին ավելի շատ ճանապարհորդել, սակայն դա առավելագույնս էկոլոգիապես անել։