Apple կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը բորսայական սակարկությունների արդյունքներով գերազանցել է մեկ հատը 300 դոլարը՝ նոր ռեկորդ սահմանելով։ Այֆոնների արտադրողի բաժնետոմսերը թանկացել են 2,3 տոկոսով։

Ինչպես նշում են Bloomberg-ի վերլուծաբանները, Apple-ի արժեթղթերի գնանշումները ֆինանսական լավ արդյունքներ են ցուցաբերել երրորդ եռամսյակում, մեծ է AirPods ականջակալների, ինչպես նաեւ Apple TV+ սթրիմինգային սերվիսի պահանջարկը, տեղեկացնում է Meduza-ն։

Ելնելով բաժնետոմսերի արժեքից հունվարի 2-ին սակարկությունների ավարտման պահին՝ Apple-ի շուկայական կապիտալացումը գնահատվում է 1,33 տրլն դոլար, տեղեկացնում է The Financial Times-ը։ Այս ցուցանիշով Apple-ը աշխարհում ամենամեծ ընկերությունն է։ Երկրորդ տեղը զբաղեցնող Microsoft կորպորացիայի շուկայական կապիտալացումը 1,23 տրլն դոլար է։

2014 թվականի հունիսին Apple-ը 7-к-1 բանաձեւով բաժնետոմսերի կոտորակման ընթացակարգ է իրականացրել։ Մինչ այդ Apple-ի բաժնետոմսերի արժեքը հասնում էր 700 դոլարի (2012-ին)։ Կոտորակումից հետո կորպորացիայի բաժնետոմսերը վաճառվում էին մեկ հատը 100 դոլարից ցածր։ 200 դոլարի նիշը հաղթահարվեց 2018-ի օգոստոսին։