Ֆրանսիայի համար առաջնահերթ է կայունությունը Մերձավոր Արեւելքում, ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ամելի դը Մոնթշալինը՝ մեկնաբանելով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը։

«Այն, ինչ տեղի է ունենում, դա այն է, ինչից վախենում էինք, լարվածությունը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ հարաբերություններում սաստկանում է»,- ասել է Մոնթշալինը RTL ռադիոկայանին։ «Առաջնահերթը տարածաշրջանի կայունությունն է»։ Նրա խոսքով՝ ֆրանսիացի պաշտոնյաները շփումներ կպահպանեն տարածաշրջանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ։