Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը համարում է «ԱՄՆ ինքնապաշտպանության իրավունք», տեղեկացնում է Reuters-ը։

«Ճիշտ այնպես, ինչպես Իսրայելն իրավունք ունի ինքնապաշտպանության, Միացյալ Նահանգները եւս նման իրավունք ունի»,- ասվում է Նեթանյահուի հայտարարությունում։ «Ղասեմ Սոլեյմանին պատասխանատվություն է կրում ամերիկյան քաղաքացիների ու շատ անմեղ մարդկանց զոհվելու համար։ Նա էլի նման հարձակումներ էր նախատեսել»։

«Նախագահ Թրամփն արժանի է ամեն տեսակ գովասանքի արագ եւ վճռական գործողությունների համար։ Իսրայելն աջակցում է Միացյալ Նահանգներին խաղաղության, անվտանգության եւ ինքնապաշտպանության համար իր արդարացի պայքարում»,- ավելացրել է նա։