Ամերիկյան Ford ընկերությունը սարք է ստեղծել, որի շնորհիվ տեսողությունը կորցրած մարդիկ կարող են պատկերներ «տեսնել», հայտնում է Planet Today-ը:  

«Feel The View» կոչվող մշակումը Ford ընկերությունն իրականացրել է Իտալիայում GTB-ի եւ տեղական Aedo ընկերության հետ համատեղ:

Ինովացիոն տեխնոլոգիայի աշխատանքի հիմքում դրված է զգացողությունների փոխանցումը 255 թրթիռների միջոցով, որոնք ուղարկվում են ավտոմեքենայի պատուհաններին, եւ որոնք կույր մարդիկ կարող են զգալ հպվելիս: Հեռարձակումը սկսելու համար պահանջվում է միայն կոճակը սեղմելով ակտիվացնել սարքը, եւ այն կկատարի բնապատկերի լուսանկարը: Այդ լուսանկարը փաստացի իրենց ներկայացնում է մոնոքրոմ պատկեր, որը փոխանցված է մոխրագույնի երանգների, եւ այս երանգներից ամեն մեկը տեխնոլոգիան փոխակերպում է յուրահատուկ թրթիռի, որի ինտենսիվությունը կախված է գույնի հագեցվածությունից:

Սա էլ թույլ է տալիս կույրերին կամ թույլ տեսողություն ունեցողներին «տեսնել» կամ ավելի շուտ «զգալ» պատկերված բնապատկերները, հպվելու միջոցով զգալով մանրագույն դետալները: Այսպիսով, կույրերը կարող են շրջակայքի լանդշաֆտն ինչպես ամբողջությամբ գնահատել, այնպես էլ դրա առանձին օբյեկտները: