Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցով Դամասկոս է ժամանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«Վլադիմիր Պուտինն օդանավակայանից ուղեւորվել է Սիրիայում ՌԴ Զինված ուժերի զորքերի խմբավորման հրամանատարական կետ, անցել է Դամասկոսի փողոցներով»,- նշել է մամուլի քարտուղարը:

«Հրամանատարական կետում Պուտինին դիմավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը»,- հայտնել է Պեսկովը: «Երկու պետությունների ղեկավարները լսել են երկրի տարբեր տարածաշրջաններում իրավիճակի մասին զինվորականների զեկույցները»,- հավելել է նա:

Ավելի ուշ տեղի են ունեցել ռուսական եւ սիրիական պատվիրակությունների երկկողմ բանակցությունները: «Ասադի հետ շփվելիս Պուտինը նշել է, որ հիմա կարելի է վստահաբար արձանագրել, որ սիրիական պետականության եւ երկրի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհին ահռելի տարածություն են անցել»,- ասել է մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ «Պուտինը նաեւ նշել է, որ Դամասկոսի փողոցներում անզեն աչքով կարելի է նկատել վերակագնվող խաղաղ կյանքի նշանները»:

Պեսկովը նաեւ հայտնել է, որ Ասադն իր հերթին Պուտինին շնորհակալություն է հայտնել այցի համար: «Սիրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի օգնության համար եւ ռուս զինվորականներին ահաբեկչության դեմ պայքարում եւ Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնման գործում»: «Ասադը ջերմորեն շնորհավորել է Պուտինին եւ ամբողջ ռուս ժողովրդին Քրիստոսի Ծննդյան տոնի առիթով»,- հավելել է Պեսկովը:

Այնուհետեւ Սիրիայում Պուտինի այցի ծրագրում նախատեսված է այցելություն եւս մի քանի օբյեկտներ, հավելել է Պեսկովը: