Ֆրանսիան դեռեւս չի ծրագրում իր զինծառայողներին դուրս բերել Իրաքից ամերիկյան բազաների ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածներից հետո, հաղորդում է Reuters-ը:

Ֆրանսիական բանակի ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել է, որ այդ միջադեպի հետեւանքով ֆրանսիացի զինվորականների շրջանում զոհեր չկան:

Այդպիսով Իրանը պատասխանել է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ԱՄՆ-ի կողմից իրականացված ավիահարվածին, որի հետեւանքով զոհվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: