Fiat ընկերությունը ներկայացրել է թարմացված Fiat 500 եւ Panda մոդելները Hybrid կցորդով: Միայն էլեկտրականությամբ նման ավտոմեքենաները չեն ընթանում, դրա փոխարեն՝ աշխատում են «մեղմ» հիբրիդի սկզունքով, գրում է Motor-ը:

Fiat Panda եւ Fiat 500-ը ստեղծված են մեկ հարթակի վրա եւ հագեցած են միանման 70-ուժային սարքով: Դրա կազմում են լիտրանոց շարժիչ եւ ստարտեր-գեներատոր, որն օգնում է շարժիչին թափ հավաքելու ժամանակ, պատասխանատու է ստարտ-ստոպ համակարգի աշխատանքի համար եւ էներգիա է հավաքում կանգնելու ժամանակ:

Fiat 500 Hybrid-ը վաճառքի կհանվի Եվրոպայում փետրվարին, իսկ մարտին ավտոսրահներ կհասնի հիբրիդային Panda-ն: Դրանից հետո շուկայում կհայտնվի ամբողջությամբ էլեկտրական 500e-ն, որի պրեմիերան կկայանա գարնանը Ժնեւի ավտոսրահում: