Գերմանական Novitec թյունինգային սրահն առաջարկել է մի շարք համալրումներ McLaren 720S Spider-ի համար N-Largo անվան ներքո, որը կդարձնի սուպերքարը շատ ավելի ընդարձակ, գրում է Մոտոր-ը:

Նրանց համար, ովքեր չեն հավանում McLaren 720S Spider բրիտանական ռոդսթերի արտաքին տեսքը, բավարացիները Novitec-ից պատրաստել են  ածխածնի մանրաթելից էքստրավագանտ աէրոդինամիկ թափք: N-Largo «վառվող» անունով համալիրը ներառում է նոր բամփերներ, թեւերին եւ շեմին երեսպատում, ինչպես նաեւ անիվների համար տակդիրներ, որոնք անհրաժեշտ են, որ Vossen մակնիշի նոր անիվները «չխեղդվեն» անվային կամարներում՝ 20 դյույմ առջեւից եւ 21 դյույմ հետեւից: Սրահում պնդում են, որ թափքը մանրակրկիտ կերպով լրամշակվել է աէրոդինամիկ խողովակում առավելագույն արդյունավետության հասնելու համար:

Novitec-ը նաեւ լրամշակել է 4 լիտր տարողությամբ V8 տուրբոշարժիչը՝ մեծացնելով դրա հզորությունը 710-ից 794 ձիաուժի շարժիչի եւ սպորտային սպառման համակարգի կառավարման նոր բլոկ տեղադրելու միջոցով: Արդյունքում «լայն» McLaren 720S Spider-ը զարգացնում է մինչեւ 100 կմ/ժ արագություն 2.7 վայրկյանում (0.2 վայրկյանով ավելի արագ, քան ստանդարտ տարբերակը), իսկ մինչեւ 200 կմ/ժ արագությունը զարգացնում է 7.5 վայրկյանում (0.3 վայրկյանով ավելի արագ): Առավելագույն արագությունը նույնպես փոխվել է, սակայն ոչ այդքան զգալի չափով. 346 կմ/ժ 341-ի փոխարեն: