2019-ին մաքսային ձեւակերպում է ստացել 189 հազար 19 ավտոմեքենա, 2018-ին եղել է 64 հազար: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, ավտոմեքենաների գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են 95 մլրդ դրամ, կամ 58 մլրդ դրամով ավելի նախորդ տարվանից:

«Մեր ընդսդիմախոսներն ասում են, որ ավտոմեքենաների այդպիսի աննախադեպ ներհոսք չենք ունենա 2020 թվականին, հետեւաբար, ինչպե՞ս է ՊԵԿ-ը կարողանալու կատարել բյուջետային ծրագրավորված ցուցանիշները: Սակայն 56,4 մլրդ դրամ հարկ վճարողներին վերադարձնելու վերաբերյալ կառավարության որոշումը նաեւ նպատակ ուներ չեզոքացնել այն եկամտային էֆեկտը, որ մենք ունենք մեքենաների ներհոսքից»,-ասաց նա: