Դեպի Եվրոպա ավիատոմսերի էժան գները իրենց մեջ ներառում են միայն ավիատոմսի արժեքը, այսինքն շատ փոքր բեռ է այդ դեպքում նախատեսվում: Այս մասին այսօր` հունվարի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը` նշելով, որ նախատեսվում է, որ ուղեբեռը ուղեւորները կդնեն աթոռի տակ:

«Այս  տոմսերը Եվրոպայում սկզբում նույնպես միանշանակ չէին ընկալվում, սակայն հետագայում մարդիկ սովորեցին եւ եթե մի տեղ էին գնում մի քանի օրով ուսապխարկով էին գնում, հուսով եմ` Հայաստանում նույպես այս մշակույթը կտարածվի»,-ասաց նա:

Նա խորհուրդ տվեց, որ  տոմսը գնելիս պետք է շատ ուշադիր կարդալ ամեն տողը, թե որ գինը ինչ է ներառում, ինչ պայմաններով է:

Ռեւազյանը նշեց, որ  Ryanair-ի ինքնաթիռները 25 րոպեում են կազմակերպում թռիչքը եւ ուղեւրոներն էլ շատ պատրաստված պետք է լինեն, որ անկանկալներ չլինեն օդանավակայանում: