Moody’s եւ Fitch հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված վարկանիշները Հայաստանի վերաբերյալ մեկ աստիճանով բարձր էին նախորդ գնահատման համեմատությամբ: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը

«Սա նշանակում է, որ ներդրողի կողմից Հայաստանը գնահատվում է ավելի բարենպաստ եւ ավելի քիչ ռիսկային, որ Հայաստանը միջազգային ներդրողի տեսանկյունից ավելի նպաստավոր են դարձել, ավելի հուսալի պայմաններ են խոստանում»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ ՄԱԿ-ի կառույցներից մեկի կողմից Հայաստանում ներդրումային միջավայրի վերաբերյալ զեկույց է պատրաստել. «Զեկույցն արձանագրում էր, որ Հայաստանում ներդրումային միջավայրն ընդհանուր առմամբ բարենպաստ է, որ օտարեկրյա ներդրումների վերաբերյալ օրենսդրությունը համահունչ է միջազգային պրակտիկային, որ հայաստանում կան մի քանի ոլորտներ, որոնք խոստանում են ներդրումային շատ բարենպաստ միջավայր: Դրանք են ՏՏ ոլորտը, զբոսաշրջությունն ու թեթեւ արդյունաբերությունը: Սա կողմնորոշիչ է միջազգային ներդրողների համար»: