ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի արվարձանում կատուն կանխել է 3 կոյոտների հարձակումը, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով KTLA-ին:

Մաքս անունով կատվի տերերը միջամտել են գոտեմարտին եւ քշել են կենդանիներին: Դրանից հետո նրանք նայել են տեսանկարահանող սարքերի ձայնագրությունը եւ հայտնաբերել, որ կատուն կանխել է կոյոտների հարձակումը:

«Ես գիտեի, որ Մաքսը փողոցային կատու է եւ կարող է պաշտպանել իրեն, սակայն ոչ այդ աստիճան»,- խոստովանել է կատվի տերը: