Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ կարող է հասնել նրան, որ Հյուսիսային Կորեան ազատվի ՄԱԿ-ի պատժամիջոցներից, հաղորդում է PA-ը:

Նրա խոսքով՝ միջկորեական համագործակցության ընդլայնումը կխթանի Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային դիվանագիտության առաջընթացն ու կօգնի հասնել միջազգային աջակցության՝ պատժամիջոցներից ազատվելու համար: «Եթե Հարավ-Հյուսիս համագործակցության համար պատժամիջոցներից ազատում է անհրաժեշտ, ապա կարծում եմ, որ մենք կարող ենք դրա համար ջանքեր գործադրել»,- ասել է նա:

«Ես կարծում եմ, որ Սեուլն ու Փհենյանը պետք է ավելի ակտիվ համագործակցություն սկսեն եւ աջակցեն Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններին, այլ ոչ թե պարզապես հետեւեն այդ բանակցություններին»,- հավելել է Հարավային Կորեայի նախագահը: