Հունվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արտաշատի եւ Մասիսի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Բուրաստան գյուղում հայտնաբերել ու գողության կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի 22 եւ 39 տարեկան երկու բնակչի։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նրանց «ՊԱԶ» ավտոբուսը՝ բարձված բետոնե սալիկներով ու խողովակներով։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածները սալիկներն ու խողովակները գողացել են Երեւան-Երասխ ճանապարհի Բուրաստան գյուղի վարչական տարածքում կառուցված կամրջի տակից։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։