Բոլոր iPhone-ները 2020թ․ 5G գործառույթ կստանան։ Այսպիսի հայտարարություն է արել վերլուծաբան Մին Չի Կուոն։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Apple-ի նորացված սմարթֆոնները կհայտնվեն 2021թ․։ Այժմ դրանց թողարկմանը կարելի է սպասել ընթացիկ տարվա երկրորդ կեսին, հայտնում է РГ-ն։

Կուոյի խոսքերով՝ 5-րդ սերնդի ցանցեր ունեցող iPhone-ները հասանելի կլինեն հինգ շուկաներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Կորեայում եւ Մեծ Բրիտանիայում, որտեղ գործարկվում են այդ ցանցերը։ Այն երկրներում, որտեղ 5G-ն չի աշխատում, Apple-ը կանջատի այդ գործառույթը։

Եթե նախկինում խոսքը sub-6GHz միջակայքի մասին էր, ապա այժմ Մին Չի Կուոն խոսում է այն մասին, որ iPhone-ները կստանան mmWave միջակայքի աջակցությունը, որը կաշխատի միայն 2021թ․։ Վերլուծաբանի տվյալներով՝ նոր սմարթֆոնները շուկայում կհայտնվեն սեպտեմբերին կամ հոկտեմբերին։