ԱՄԷ-ից The Caraba Collection մականունի տակ թաքնվող ավտոմեքենաների կոլեկցիոները ստեղծել է դաքարական Porsche 953-ի կրկնօրինակը 991.1 սերիայի Carrera 4 GTS կուպեի հիմքով: Ավտոմեքենան ռալլի-ռեյդական մեքենայի գույն եւ զարդարված է ամենագնացի աքսեսուարներով, հաղորդում է Motor-ը:

Կրկնօրինակի ստեղծմամբ զբաղվել են բրիտանական Xquisite ատելյեի եւ Սաուդյան Արաբիայից ByDesign Motorsport թյունինգի համար դետալների խանութի աշխատակիցները: Դոնոր է հանդիսացել փոխանցման մեխանիկական տուփով եւ 430 ձիաուժ հզորությամբ եւ 440 Նմ պտտեցնող պահով 991.1 սերիայի Carrera 4 GTS-ը:

Նախագծի մասին մանրամասները հայտնի չեն, սակայն լուսանկարներում երեւում է, որ սպորտքարը հագեցած է նոր անիվներով, ուժային ծածկով, լրացուցիչ լուսավորման բլոկով, տանիքին բեռնախցիկով եւ պահեստային անիվի համար ամրակապով: Աամրակով: Թափքը ներկված է Porsche 953-ի գույնով, որը մասնակցել է 1984 թվականին «Փարիզ-Դաքար» ռալլի-ռեյդին: