Երեւանի հաշվառման-քննական բաժնի մոտ լարված իրավիճակ է, վարորդներն իրենց մեքենաները հաշվառելու համար 3 օր է մնացել են հերթի մեջ, եւ հիմա էլ ՃՈ-ի աշխատակիցները պահանջում են տեղափոխել հերթի մեջ մնացած ավտոմեքենաները այլ տարածք, ինչին վարորդները դեմ են։

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ հերթերը պայմանավորված են հաշվառման ներկայացված ավտոմեքենաների քանակով. վերջին ամիսներին ավտոմեքենաների քանակը մի քանի անգամ ավելացել է։