Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Էլիզաբեթ Ուորենը բանակռիվների ընթացքում հայտարարել է, թե իր ընդդիմախոս Բեռնի Սանդերսն իրեն ասել է, թե կինն, իբր, չի կարող հաղթել այս տարվա նախագահական ընտրություններում, տեղեկացնում է BBC News-ը։

Ուորենը նշել է, որ Սանդերսն իրեն ասել է դա 2018 թվականին համատեղ հանդիպման ժամանակ։

Սանդերսը, սակայն, հերքել է Ուորենի պնդումը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, կինը կարող է ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել Դոնալդ Թրամփին։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Սանդերսը եւ Ուորենը ներկայում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի ամենահեռանկարային թեկնածուներն են։