Նախօրեին վրացի ուժայինները զինված տղամարդու են ձերբակալել, որը պատանդ է վերցրել նրանց գործընկերոջը, հաղորդում է Turan-ը:

Վրաստանի ձերբակալված քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել հրազենային զենքի անօրինական շրջանառության եւ պատանդ վերցնելու մասին հոդվածով, նրանց մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի հետ սահմանին չհամաձայնեցված հատվածում: Պատանդ է վերցվել սահմանապահը՝ հստակեցրել են ՆԳՆ-ում:

«Վրաստանի քաղաքացին զենքով ու նռնակով սպառնացել է եւ վրացի սահմանապահին ստիպել, որպեսզի նա գնա դեպի Ադրբեջանի հետ սահմանի չհամաձայնեցված հատված: Նա մի քանի անգամ կրակ է բացել հրազենային զենքից»,- աղբյուրը մեջբերում է ոստիկանության հաղորդագրությունը: