Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին պատմել է ԱՄՆ-ի հանդեպ Իրանի վերջին հաղթանակների մասին եւ ասել, որ ԻՀՊԿ-ն կարողացավ վնասել Վաշինգտոնի իշխանությանը, տեղեկացնում է Tasnim-ը։

«Թշնամիների դեմ Իրանի ժողովրդի պայքարի 41 տարվա ընթացքում մենք դարձել ենք երկրի եզակի եւ ռազմավարական հաղթանակների վառ էջերի վկաները։ Իրանի պետությունը հաղթեց տարածաշրջանում եւ աշխարհում թշնամիների հիմնարար քաղաքականություններին... Մեծ Իրանը խափանեց Մացյալ Նահանգների իշխանությունը, եւ մենք տեսնում ենք այդ անկման հետեւանքներն այսօր»,- նշել է Սալամին։

Նա ավելացրել է, որ Իրանի հակառակորդը փորձում էր փոխհատուցել իր հետեւողական պարտությունները եւ բազմաթիվ անհաջողությունները սպանություններով՝ օրինակ բերելով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը։