Զինված ուժերը համալրող նորակոչիկների հետ զորամասերում անցկացվում են տեսական եւ գործնական պարապմունքներ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 1-ին զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկներին ծանոթացրել են զորամասի անցած մարտական ուղուն, զինվորական առօրյային, համազգեստի կրման եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման կանոններին:

Նորակոչիկների համար նախատեսված ծրագրով անցկացվել է նաեւ մարտական պատրաստության պարապմունք։