Հունվարի 9-ին ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիս քաղաքի 43-ամյա մի բնակիչ նախորդ օրը Արարատ գյուղում գողություն է արել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը կասկածվողը հրավիրվեց ոստիկանության Արարատի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարի 8-ին, ժամ 23.30-ի սահմաններում, կոտրել է Երեւան-Մեղրի ճանապարհին` Արարատ գյուղի տարածքում գտնվող հացատան ապակիները եւ գաղտնի հափշտակել հեռուստացույց:

Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: