Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Այսօր բոլորիս կողմից սիրված Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն շնորհվելու կապակցությամբ հանձնվեց ՀՀ քաղաքացու անձնագիր: Շնորհավոր լինի այս պատվաբեր շնորհումը»,- գրել է Բիչախչյանը: