Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ Անկարան սկսում է Լիբիա զինվորականներ ուղարկել Ֆաիզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարաությանն (ԱՀԿ) աջակցելու համար: Թուրք առաջնորդն այս հայտարարությունը կատարել է նախագահական պալատում:

«Թուրքիան զինվորականներ է ուղարկում Լիբիա, որ աջակցի լեգիտիմ լիբիական կառավարության կայունությանը»,- նրա խոսքն է մեջբերում TRT-ն: