Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավական ամուր հիմքեր։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանում կառավարության փոփոխությունը կարող է որեւէ ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։

«Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավական ամուր հիմքեր, բավական հարուստ օրակարգ, բոլոր ձեւաչափերի մեջ մեր աշխատանքները էֆեկտիվ են եւ շատ ակտիվ են»,-ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին։