2019 թվականին հավատքի պատճառով հետապնդումների ենթարկված քրիստոնյաների թիվը հասել է 260 միլիոնի, հաղորդում է France-Presse-ը:

«Բաց դռներ» բողոքական կազմակերպությունը հրապարակել է 50 երկրներում քրիստոնյաների դրության մասին զեկույցը: Հետազոտությունը ցույց է տվել, որ անցած տարի 260 միլիոն քրիստոնյա է հետապնդումների ենթարկվել, ինչը 15 միլիոնով ավելի շատ է, քան նախանցած տարի:

Կազմակերպության տվյալներով՝ այդ աճը կապված է Չինաստանում ազատ հավատքի հետ կապված իրավիճակի վատթարացման, Աֆրիկայում ջիհադիզմի տարածման հետ:

Աճել է քրիստոնյաների թիվը, որոնց պահում են անազատության վայրերում, մասնավորապես, խոսքը Չինաստանի, Էրիթրեայի եւ Հնդկաստանի մասին է:

Ցուցակում առաջին տեղում է Հյուսիսային Կորեան, ապա՝ Աֆղանստան, Սոմալի, Լիբիա: Առաջին հնգյակը եզրափակում է Պակիստանը: