Էյնդհովենի տեխնիկական համալսարանի ուսանողները պատրաստում են երկրորդային օգտագործվող աղբից պատրաստված էլեկտրաքարի նախատիպը։ Թափքը ծրագրվում է պատրաստել պլաստիկից, իսկ անվադողերը՝ պոլիմերներից եւ վերամշակված ալյումինից։ Ավտոմեքենայի համար նյութը մտադիր են ստանալ օվկիանոսների հատակից հանված արտանետումներից, հայտնում է Motor-ը։

Luca նախագծի հեղինակները կարծում են, որ պոլիմերներից էլեկտրաքարի հաջողված օրինակը թույլ կտա արդյունաբերության ուշադրությունը գրավել էկոլոգիայի եւ արտանետումների վերամշակման վրա։ Ուսանողները կփորձեն առավելագույնս օգտագործել երկրորդական հումքը։ Էյնդհովերի համալսարանն արդեն նոր նյութերի եւ վուշի մանրաթելերի օգտագործմամբ թափքի համատեղ ստեղծման շուրջ պայմանավորվել է իսրայելական UBQ ստարտափի հետ։

Սպասվում է, որ երկտեղ սիթի-քարը շարժման մեջ կդնեն երկու շարժիչ-անիվները, որոնք միասին 20 ձիաուժ հզորություն կունենան։ Նորույթի հաշվարկային ինքնավարությունը չի բացահայտվում, լիցքավորումը կպահուստավորեն վեց կոմպակտ մարտկոցները։ Պատրաստի էլեկտրաքարը ծրագրվում է ցուցադրել կես տարուց, իսկ առայժմ նիդեռլանդական համալսարանը ներկայացրել է համակարգչային պատկերները։

Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանի համար Luca նախագիծը էկոլոգիապես մաքուր վեցերորդ մշակումն է։ Երեք տարի առաջ կոլեկտիվը թողարկել էր կենսաքայքայվող Lina էլեկտրամոբիլը, որը անցել էր փորձարկումները։