Ջորջիայում մահապատժի կենթարկեն տղամարդուն, որը դատապարտվել է 30 տարի առաջ խանութի աշխատողին սպանելու եւ 38 դոլար գողանալու համար, հայտնում է AP-ը։

58-ամյա Ջիմի Ֆլեթչեր Մեդերսին 1987թ․ Դոն Անդերսոնին սպանելու համար Ջեքսոնի բանտում մահապատժի կենթարկեն մահացու ներարկման միջոցով։

Մեդերսը, որը մահվան է դատապարտվել 1989թ․, կդառնա ԱՄՆ-ում 2020-ի սկզբից մահապատժի ենթարկված երկրորդ կալանավորը։ Այն ժամանակվանից, ինչ գերագույն դատարանը 1976թ․ վերականգնել է մահապատիժը, Ջորջիայում մահապատժի են ենթարկել 75 դատապարտյալների։