ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին քննադատել է Facebook-ն այն պատճառով, որ սոցցցանցը մոլորության մեջ է գցում օգտատերերին, տեղեկացնում է FoxNews-ը։

«Facebook բիզնես-մոդելը միայն փող վաստակելու նպատակ ունի։ Նրանց չի հետաքրքրում ազդեցությունը երեխաների վրա, նրանք չեն մտածում ճշմարտության մասին, նրանք չեն մտածում այն մասին, թե որտեղից է այդ ամենը գալիս, եւ նրանք հայտարարել են, որ եթե անգամ գիտեն, որ դա ճիշտ չէ, միեւնույն է, հրապարակում են դա»,- ասել է Փելոսին։

«Ես կարծում եմ, որ նրանք վիրավորում են հիանալի հնարավորությունը, որը նրանց ընձեռում են տեխնոլոգիաները»,- նշել է նա ի պատասխան այն հարցի, թե արդյոք Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կամ մյուս տեխնիկական մագնատները չափից ավելի մեծ իշխանություն չունեն։

«Այն, ինչ նրանք ուզում են, հարկերի իջեցումն է, եւ ոչ մի հակամենաշնորհային միջոց իրենց դեմ»,- ասել է Փելոսին Facebook-ում։ «Եվ նրանք աջակցում են այս աշխատակազմին, որովհետեւ մինչեւ հիմա ստացել են այն, ինչ ցանկացել են»։ «Ես կարծում եմ, որ նրանք հստակ հասկանալ են տվել, որ մտադիր են դառնալ այն բանի համամասնակիցը, որպեսզի  մոլորության մեջ գցեն ամերիկացի ժողովրդին»,- ասել է Փելոսին։ «Դա շատ անպատասխանատու է։ Ես կարծում եմ, որ նրանց վարքագիծը խայտառակ է»։