Լեհ ագարակատիրոջը խժռել են սեփական խոզերը։ Ինչպես տեղեկացնում է Gazeta Wrocławska-ն, 70-ամյա ագարակատիրոջը վերջին անգամ տեսել են դեկտեմբերի 31-ին Լյուբինի իր ագարակում։

Ոստիկանությունը հակված է այն վարկածին, որ նրան կերել են սեփական խոզերն այն բանից հետո, երբ ագարակում հայտնաբերվել են կրծոտված ոսկորներ։

Տղամարդու մահվան պատճառն անհայտ է, բայց ոստիկանները կասկածում են, որ նա սրտի նոպա է ունեցել կամ անհաջող վայր է ընկել։

Gazeta Wrocławska-ի տվյալներով՝ մարմինը գրեթե լիովին կերվել է, մնացել են միայն մի քանի ոսկորներ եւ գանգի կտորներ։