Microsoft-ը որոշել է 2030 թվականին ածխածնից օդն ավելի ակտիվ մաքրել, քան այն արտանետում են իր օբյեկտներն ու ձեռնարկությունները: Ընկերությունը բնապահպանական նպատակներով ծախսելու է 1 մլրդ դոլար: Ածխածնային հետքի դեմ ստիպված են պայքարել բոլորը, իսկ ամենաունեւորները պետք է ավանգադում լինեն, վստահ է ընկերության ղեկավարությունը: Այս մասին հայտնում է Forbes-ը: 

Microsoft-ը որոշել է ամբողջությամբ ազատվել մթնոլորտում ածխածնային հետքից, որը թողել է 1975 թվականին իր հիմնադրման պահից հետո:

Ընկերությունը մտադիր է 2030 թվականին դառնալ «ածխածնաբացասական». օդն այդ տարրից ավելի ակտիվ մաքրել, քան այն արտանետում են իր գրասենյակներն ու արտադրամասերը: Ընդ որում՝ այդ ծավալները նշված ժամանակում պետք է կլիսով չափ կրճատվեն: Մշակողը մտադիր է գլխավոր նպատակին հասնել 2050 թվականին: Արտադրողը մտադիր է ներկայացնել տեխնոլոգիա, որը ե՛ւ իր մատակարարներին, ե՛ւ հաճախորդներին թույլ կտա կրճատել սեփական ածխածնային հետքերը, նշված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: