Ոստիկանության Սպիտակի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 16-ին, ժամը 09.30-ին, Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցից բաժին բերման է ենթարկվել 38-ամյա Նշան Մ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2019 թ. հունվարի 29-ից հետախուզվում էր ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ՆԳՎ-ի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի /ՃՏՊ՝ մահվան ելքով/ 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտնաբերման մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին: