Ճարտարապետների պալատն աշխատում է մայիսի 16-ից: Այդ ընթացքում ընտրվել է որակավորման հանձնաժողովի 4 անդամ: Այս մասին հունվարի 17-ին «Լիցենզավորման մասին» եւ «Ճարտարապետների գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման հարցով աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց Ճարտարապետների պալատի ղեկավար Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո նրանք անցել են իրենց անմիջական պարտավորությունների իրականացմանը: «Մշակվել են ճարտարապետների որակավորման քննություններ անցկացնելու համար նորմեր: Եվ այժմ ես ցանկանում եմ հայտնել, որ լիցենզիաներ են ստացել 255 ճարտարապետներ եւ 110 կոնստրուկտորներ: Պատրաստ են եւս 25 ճարտարապետի եւ 15 կոնստրուկտորի գործերը»,- հայտնեց Մինասյանը: