ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նոր կառավարությունում կպահպանի իր պաշտոնը, ասել է, որ իրականացնում է նախարարի պարտականությունները, հաղորդում է Ռիա Նովոստին:

Հարցին, թե արդյոք ցանկանում է մնալ կառավարությունում, Լավրովը պատասխանել է. «Կարծում եմ, վաղուց եք լրագրությամբ զբաղվում: Հավանաբար, ինքներդ եք հասկանում… Տեսեք, բոլորը ժպտացին: Ինձ հանձնարարել են կատարել նախարարի պարտականությունները 3 օր առաջ, եւ ես կատարում եմ»:

Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդեւը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ իր ղեկավարած կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս: