Այնպես չէ, որ մենք փախչում են սպանդանոցներից։Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա իրականացնող անասնապահները։

«Միսը բարձում ես ավտոն, միսը կապտեց կամ խփեց, ջարդեց, ում վրա է մնում միսը։ 35 միլիոնի չափ ներդրումներ ենք արել, վաղը վարկ ունենք, ո՞ւմ վրա է մնալու դա։ Հաճելի է սպանդանոցներով, թող գան, մեզ երաշխավորեն, ապահովագրեն։ Նենց չի, որ մենք փախչում են սպանդանոցներից։ Ոնց որ 1-ին դասարանի երեխուն ասես, գնա, նստի 10-րդ դասարան։ Էդ որ ճոխ-ճոխ խոսում էր հեռուստացույցով, իրեն որ տանք 400 կգ ցլին մորթի, նենց կփախնի։ Անգամ հավ չեն կարող մորթել։ Մենք հլը չենք հասել այդ փուլին։ Միանգամից սպանդանոց են ասում։ Մնում ա՝ կնոջ կողքը քնելու համար էլ տղամարդկանց վրա հարկ դնեն»,-նշեց ֆերմերներից մեկը։

Դիտարկմանը, որ քաղաքակիրթ երկրներում սպանդանոցներ են գործում, ֆերմերն ասացին․ «Եթե կարողանան նույն պայմանները ստեղծեն, կարող ենք ստեղ էլ օգտագործել, բայց չկան այդ նույն պայմանները, մենք չենք հասել այս աստիճանին։ Այս ամենը տանելու մսի թանկացմանը»։

Ֆերմները կասկած հայտնեցին, որ սպանդանոցները  30 կմ շառավղով անվճար տեղափոխում կիրականացնեն։