Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 11:44-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Իջեւան հատվածի 115-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, որը Իջեւան-Երեւան ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին նկատել է վթարված եւ արգելափակված «Suzuki» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Բաբկեն Վ., ծնված 1956 թ.). տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված եւ շարունակել ընթացքը:

Պարզվել է, որ «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վլադիմիր Ս., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: