Հունվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի դիմացի աջ դուռը պատահաբար բացվելու հետեւանքով 46-ամյա ուղեւորուհին ընկել է ավտոմեքենայից եւ մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն։