Ցավի զգացումը թույլ չի տալիս մտածել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց այսօր մահացած հայտնաբերված ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մորաքրոջ որդին, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Հարցին՝ հակվա՞ծ է արդյոք հավատալ ինքնասպանության վարկածին, Ուրիխանյանը պատասխանեց․

«Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, բացի նրանից, որ ցավի զգացումը թույլ չի տալիս մտածել։ Երբ ցավի զգացումը կթողնի, անշուշտ մտածելու եմ այդ ուղղությամբ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Մամուլում շրջանառվում է ինքնասպանության վարկածը։ Մասնավորապես, «Հրապարակի» տեղեկություններով՝ ոստիկանները երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։

Կայքի տեղեկություններով` դեռևս հայտնի չէ, թե ում տանն են հայտնաբերել ԱԱԾ նախկին տնօրենի դին, քանի որ ըստ հայտարարագրի Կուտոյանը ընդամենը մի բնակարան է ունեցել , և այդ բնակարանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում Ս․ Զորավարի փողոց 44-1  հասցեում։

Կուտոյանն ամուսնացած էր և 4 տարեկան անչափահաս երեխա ուներ, նա 39 տարեկան էր:

Բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով (ուղիղ)