Քիչ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Գերոգի Կուտոյանի մահվան վայր է ժամանել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

168.am-ի տեղեկություններով քիչ առաջ դեպքի վայր է ժամանել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա, սակայն, բնակարան մուտք չի գործել, քանի որ քննչական գործողություններ էին տեղի ունենում։

Այստեղ է նաեւ Արցախի նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: